Լրահոս
Օրվա լրահոսը

Կիրքը երբեք չի մարում

Մարտ 10,2011 00:00

Ուսումնասիրելով սիրո ֆիզիոլոգիան, գիտնականները կատարել են զարմանալի հայտնագործություն: Սիրահարվածների ուղեղները ենթարկելով տոմոգրաֆիայի՝ հոգեբան Արթուր Ահարոնը (Նյու Յորք) պարզել է, որ սիրահարվածության սկիզբն ազդում է ուղեղի վրա՝ կոկաինի նման: Երբ հետազոտության մասնակիցները նայում էին իրենց սիրելիների լուսանկարներին, ուղեղի մասը, որը «պատասխանատու» է մոտիվացիայի եւ պարգեւատրման համար, լցվում էր դոպամինով՝ նյութով, որն անջատվում է արյան մեջ սեքսի եւ այլ հաճելի զբաղմունքների ժամանակ: Այնուհետեւ անջատվում են օքսիտոցին եւ վազոպրեսին հորմոնները, որոնք քաջալերում են սիրողների միջեւ հուզական հարաբերությունների կազմավորումը: Օքսիտոցինը նաեւ քաջալերում է մոր եւ մանկան միջեւ կապի առաջացումը: Տղամարդկանց հույզերի համար «պատասխանատու» է վազոպրեսին հորմոնը: Ավանդապես ենթադրվում էր, որ բուռն սերն ամուսնական տարիների ընթացքում վերածվում է «եղբայր-քույր» հարաբերությունների: Բայց վերջերս իրականացրած հետազոտությունը ցույց է տվել, որ նույնիսկ 20 տարվա համատեղ կյանքից հետո էլ զգացմունքները նույնն են, ինչ առաջին տարում, բայց այժմ չկա արդեն անհանգստությունը եւ խելահեղ մտքերը: Նրանք, ովքեր երջանիկ են ամուսնության մեջ, ապրում են ավելի երկար եւ ունեն բարձր իմունիտետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել