Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ՝ ԳԱՂՈՒԹՈՒՄ

Մարտ 12,2011 00:00

Ռուս եկեղեցին պատիժների իրականացման դաշնային ծառայության եւ ՌԴ արդարադատության նախարարության աջակցությամբ կազմակերպում է Ռուսաստանի՝ անչափահասների գաղութի տարածքում առաջին վերականգնողական կենտրոնը: Նախատեսվում է կենտրոնը ստեղծել Պետերբուրգի Կոլպինսկայա գաղութում, որտեղ Վասիլի Մեծի անվան սոցիալական ադապտացման կենտրոնի ներկայացուցիչները 1996թ. ի վեր կանոնավոր կերպով կազմակերպում են մշակութային-վերականգնողական միջոցառումներ, սակայն մինչ օրս կենտրոնի աշխատակիցները հնարավորություն չեն ունեցել մշտապես զբաղվել երեխաներով հենց գաղութում: Այսօր Կոլպինսկայա գաղութում պատժաժամկետ է անցկացնում 47 անչափահաս: Առայժմ Վասիլի Մեծի անվան կենտրոնի աշխատակիցները կարող են վերականգնողական խմբում ընդգրկել 10-12 հոգու: Առաջին պայմանը անչափահասի ցանկությունն է: Խմբում ընդգրկված լինելը որեւէ առավելություն չի տալիս, չի ազատում ընդհանուր աշխատանքներից, դպրոցում սովորելուց, սակայն համարյա թե չի թողնում ազատ ժամանակ: Վերականգնման ծրագրում ընդգրկված են պարապմունքներ թատերական ստուդիայում, սպորտային մարզումներ եւ ընթերցանություն:
«Անիմաստ է ենթադրել, թե միայն պետական իշխանության դաշնային մարմինները կամ հենց քրեական-դաստիարակչական համակարգը կարող են նվազեցնել հասարակության քրեականացման միտումը»,- ասել է դաշնային ծառայության փոխտնօրեն Ալեքսեյ Վելիչկոն՝ Պատիժների իրականացման դաշնային ծառայության, ՌԴ արդարադատության նախարարության եւ Եկեղեցու աշխատանքային խմբի նիստի ժամանակ: Նրա խոսքերով՝ Պատիժների իրականացման դաշնային ծառայությունը շահագրգռված է ավանդական կրոնների, առաջին հերթին՝ ռուս ուղղափառ եկեղեցու հետ համագործակցությամբ, որը սոցիալական խնամքի հսկայական փորձ ունի:
Փետրվարի 22-ին Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ Բ պատրիարքը եւ Պատիժների իրականացման դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Ռեյմերը համաձայնագիր են ստորագրել համագործակցության մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել