Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտ 12,2011 00:00

«Angry Birds»-ը՝ «Facebook»-ում

Ամենահայտի բջջային խաղը՝ «Angry Birds»-ը, շուտով հնարավոր կլինի խաղալ նաեւ «Facebook»-ում: «Բարկացած թռչուններն» ի սկզբանե թողարկվել է «iPhone»-ի, իսկ հետո «Android»-ի, «Palm»-ի եւ այլ հեռախոսների համար: «Facebook»-ում բացվել է խաղի պաշտոնական էջը, որն արդեն ունի 1,3 միլիոն անդամ: Mashable տեխնոբլոգը գրում է, որ խաղը հասանելի կլինի սոցցանցում հաջորդ ամսվա ընթացքում: «Angry Birds»-ը պատրաստվել է «Rovio» ֆիննական ընկերության կողմից ու ճանաչվել է «Apple iOS» պլատֆորմի տարվա լավագույն ծրագիրը:

Հայերը ջարդել են
ադրբեջանցու պրոֆիլները

«TranspARent» անունով հայ հաքերը կոտրել է ադրբեջանցի հայտնի հաքերի պրոֆիլները «Facebook», «ԹՍՏվՑՈՍՑպ», «ԾՌՐՁպրպվ.ru» սոցցանցերում: Այժմ Ջեյհուն Ջաֆարովի (Ceyhun Cafarov) էջերում տեղադրված է հայկական դրոշը: Ջ. Ջաֆարովն ակտիվ գործունեություն է ծավալում ու հասցրել է կոտրել ավելի քան 400 կայք, այդ թվում՝ նաեւ հայկական: Կոտրած կայքերի թվում են՝ buy.am-ը, womanclub.am-ը, ahbt.am-ը, jnews.am-ը, turkmenistanembassy.am-ը, biophys.am-ը, infofolders.am-ը, medtechservice.am-ը, laparoscopy.am-ը, selena.am-ը, intim.am-ը, menu.am-ը, aac.am-ը, mobiles.am-ը եւ այլն:
pcnews.am

Գիբսոնն ընդունել է մեղքը

Դերասան եւ ռեժիսոր Մել Գիբսոնը, որին մեղադրում էին նախկին սիրուհուն՝ ռուս Օքսանա Գրիգորեւային բազմիցս ծեծելու համար, գործարքի մեջ մտնելով արդարադատության հետ, ընդունել է իր մեղքը:
Նշենք, որ Մելի դեմ դատական գործ էր հարուցվել այն բանից հետո, երբ Օքսանա Գրիգորեւան բողոք էր ներկայացրել նրա դեմ: Մելի նախկին ընկերուհին պնդում էր, որ 2010թ. հունվարին դերասանը իրենց դստերը՝ Լյուսիին տեսնելու նպատակով եկել է իր տուն, վիճաբանության ընթացքում հարվածել իրեն ու կոտրել ատամը: Դեպքից հետո համացանցում հայտնվեց Գրիգորեւայի տեսագրությունը, որտեղ պարզ լսվում էին Գիբսոնի բղավոցներն ու վիրավորական արտահայտությունները սիրուհու հասցեին: Տեսագրության հայտնվելուց հետո դերասանը հայտարարեց, որ Օքսանան փորձում է գումար շորթելու նպատակով շանտաժի ենթարկել իրեն:
Մի քանի օրից Մել Գիբսոնին պաշտոնական մեղադրանք կառաջադրվի Գրիգորեւային ծեծելու համար:

IQ-ն` կախված սնունդից

Բրիստոլյան համալսարանի գիտնականները հետազոտություն են անցկացրել եւ պարզել երեխայի սննդակարգի եւ մեծ տարիքում նրա ինտելեկտի մակարդակի միջեւ կապը: Պարզվել է, որ երեխաները, որոնք մինչեւ երեք տարեկանը սնվել են, այսպես կոչված, արագ սննդով՝ պիցցա, չիփս, թխվածքաբլիթ, ութ տարեկանում IQ մակարդակով 5 կետով զիջում են իրենց այն հասակակիցներին, ովքեր փոքր տարիքում կերակրվել են տնական ճաշերով, մրգով եւ բանջարեղենով: Միտումը հնարավոր չի եղել փոխել անգամ ֆաստ-ֆուդով սնված երեխաներին հատուկ սննդակարգ նշանակելով: Ցավոք, ինտելեկտի մակարդակով այդ երեխաները, միեւնույն է, զիջել են իրենց հասակակիցներին:

Ամենամեծն ու
ամենաերկարը

Աշխարհի ամենամեծ շունը դանիական դոգ Գիբսոնն է: Ուղղահայաց վիճակում նրա երկարությունը հասնում է 2 մետր 10 սմ-ի: Շան թաթի չափսը 40-41 սմ է: Իսկ աշխարհի ամենափոքր շունը Բու-Բու-ն է, որի բոյը 10 սմ է, իսկ քաշը՝ 680 գրամ:
Աշխարհի ամենաերկար «Լիմուզինը» 30,5 մետր է: Այն նախագծել է Ջեյ Օրբերգը Կալիֆոռնիայի Բյորբենք քաղաքից: «Լիմուզինը» ունի 26 անիվ եւ 2 խցիկ (մեկը՝ առջեւից, մյուսը՝ հետեւից): «Լիմուզինը» կարելի է վարձել տարբեր տոնակատարությունների համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել