Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՐԱՊԵՏԻՉՆ ԷԼ ՆՎԱՃԵՑ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ

Մարտ 22,2011 00:00

Երեկ Տիգրան Կարապետյանի գլխավորած Ժողովրդական շարժման հանրահավաքում «Ժողովրդական կուսակցության» նախագահը հայտարարել է, որ իրենց համակիրներին չեն թույլատրել Երեւան գալ Հոկտեմբերյանից, Էջմիածնից, Արարատից։ «Մեր նախաձեռնությամբ ստեղծվել է հզոր ժողովրդական շարժում. մի օր շատ կլինենք, մի օր՝ քիչ, բայց կարեւորը՝ կանք»,- ըստ 7օr.am-ի՝ իր ելույթում նշել է Տ. Կարապետյանը։ «Ո՞ւր է մեր ապագան, ո՞ւր է մեր արժանապատվությունը, չկա վերելք, չկա առաջընթաց, եւ չենք տեսնում ապագայի մեջ… Իսկ այն մարդիկ, ովքեր ունեն ամեն ինչ՝ ոչ մեկի հետ չեն ուզում կիսվել։ Պաշտոնները չպե՛տք է լինեն շատ, իսկ փողը՝ գերակա։ Ես շատ բան չեմ կարող խոստանալ, բայց խոստանում եմ իմ սիրտը»։ Ելույթը ավարտելուց հետո հանրահավաքի սակավաթիվ մասնակիցները շարժվել են դեպի Ազատության հրապարակ՝ Րաֆֆի Հովհաննիսյանին այցելության։ Չնայած հանրահավաքում Կարապետիչը հայտարարել էր, թե իր տեղեկություններով, իրենց թույլ չեն տալու մտնել հրապարակ, եւ դրանով էլ կերեւա, թե ով է իսկական ընդդիմությունը, այնուհանդերձ, երթի մասնակիցներն անարգել մտել են հրապարակ, որտեղ էլ շարունակել են հանրահավաքը: Տիգրան Կարապետյանը զորակցություն է հայտնել Րաֆֆի Հովհաննիսյանին եւ կոչ արել դադարեցնել հացադուլը: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել