Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգայինի կազմը հրապարակվեց

Մարտ 22,2011 00:00

\"\"ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը, գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի գլխավորությամբ, հրապարակեց թիմի կազմը, որը կնախապատրաստվի մարտի 26-ին կայանալիք Եվրո 2012-ի Ռուսաստանի ընտրանու հետ ընտրական հանդիպմանը: Նրանք են.
Դարպասապահներ՝
Ռոման Բերեզովսկի («Խիմկի», Ռուսաստան), Ստեփան Ղազարյան («Բանանց»):
Պաշտպաններ՝
Սարգիս Հովսեփյան («Փյունիկ»), Ռոբերտ Արզումանյան («Յագելոնիա», Լեհաստան), Արարատ Առաքելյան («Բանանց»), Հրայր Մկոյան («Միկա»), Հովհաննես Համբարձումյան («Բանանց»), Արտակ Եդիգարյան («Փյունիկ»), Արթուր Յուսպաշյան («Փյունիկ»), Լեւոն Հայրապետյան («Լեխիա», Լեհաստան), Վալերի Ալեքսանյան («Միկա»):
Կիսապաշտպաններ՝
Արթուր Եդիգարյան («Պաս», Իրան), Էդգար Մալաքյան («Փյունիկ»), Հենրիխ Մխիթարյան («Շախտյոր», Ուկրաինա), Կառլեն Մկրտչյան («Փյունիկ»), Արտակ Դաշյան («Բանանց»), Լեւոն Պաչաջյան («Սանատ Նաֆտ», Իրան):
Հարձակվողներ՝
Գեւորգ Ղազարյան («Փյունիկ»), Էդգար Մանուչարյան («Փյունիկ»), Մարկոս Պիզզելի («Փյունիկ»), Յուրա Մովսիսյան («Կրասնոդար», Ռուսաստան), Ռոբերտ Զեբելյան («Դինամո» Մինսկ, Բելառուս):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել