Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

«ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ»-Ը՝ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆԻ ՀՈՎԱՆԱՎՈՐ

Մարտ 23,2011 00:00 Share

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի (դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) եւ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի համագործակցության արդյունքում երիտասարդ երաժիշտները հնարավորություն կունենան շարունակել իրենց գործունեությունը եւ հաճելի պահեր պարգեւել հանդիսատեսին: «Դժվար է գերագնահատել դասական երաժշտության դերը երեխաների եւ երիտասարդների գեղագիտական դաստիարակության տեսակետից: Մեր հասարակությունը՝ հատկապես երիտասարդները, պետք է հնարավորություն ստանան ունկնդրելու գեղարվեստական բարձր եւ լուրջ արժեք ներկայացնող երաժշտական ստեղծագործությունների կատարումները: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի շարունակական աջակցության նպատակը մեկն է՝ մեր երեխաներին հաղորդակից դարձնել համաշխարհային երաժշտության լավագույն ստեղծագործություններին, արդյունքում՝ նրանց միջոցով մարմնավորել դրանցում արտահայտված գեղեցիկի եւ վսեմի գաղափարները: Վստահ ենք, որ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի աջակցությունն ու Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ավյունը միանալով՝ նոր որակ են տալու»,- ասում է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

2011-ը նույնպես խոստումնալից է: «Միրզոյան, Բաբաջանյան ՖԵՍՏ»-ի շրջանակներում նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Եվրոպայի եւ Ռուսաստանի մի շարք քաղաքներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031