Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑՆ ԱՆՎՏԱՆԳ ՉԷ

Մայիս 05,2011 00:00 Share

Արշակունյաց պողոտայի հետիոտնի անցումները չափազանց անհարմար են: Այս մասին պարբերաբար ահազանգում են քաղաքացիները: «Ջերմուկ գրուպ» ընկերության գրասենյակին հարակից կանգառի մոտ առկա է հետիոտնային անցում, որտեղ նաեւ մեքենաների երկկողմանի շրջադարձ է նախատեսված, սակայն, ինչպես դժգոհում են քաղաքացիները՝ այս անցումից անհնար է օգտվել, քանի որ մեքենաների համար չկա լուսակիր, որը կկարգավորի երթեւեկությունը: Այստեղի անցումից հաճախակի օգտվողները հավաստիացնում են, որ ամեն անգամ այս փողոցն անցնելուց հետո Աստծուն շնորհակալություն են հայտնում, որ ողջ են մնացել: Նրանք համոզված են, որ եթե այստեղ լուսակիր տեղադրվի, դրանից կշահեն բոլորը, քանի որ պողոտայի այդ հատվածն անվտանգ կդառնա եւ հետիոտնի, եւ վարորդների համար:
Եթե պողոտայի այս մասի անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ է լուսակիր, ապա Արշակունյաց պողոտայի՝ մամուլի շենքի անցումի մոտ լուսակիրներն էլ չեն փրկում, եւ մեծ դժվարությամբ է հետիոտնը մի մայթից մյուսն անվտանգ անցնում: Այստեղ անհրաժեշտ լուսակիրները, ճիշտ է, տեղադրված են, սակայն դրանք կարգավորում են միայն մեքենաների երթեւեկությունը: Եթե մարդիկ լուսակրի հրահանգներին հետեւելով պողոտայի այս հատվածով փորձեն անցնել, ուղղակի վթարի կենթարկվեն, քանի որ հետիոտնի համար կանաչ լույսի ժամանակ ճանապարհի եւ վերեւի, եւ ներքեւի աջ հատվածները բաց են մնում: Ըստ ճանապարհային երթեւեկության կանոնների, այս դեպքում այն մեքենաները, որոնք աջ հատվածով են անցնում, պետք է զիջեն հետիոտնին, սակայն նման բարի կամք դրսեւորում են շատ քիչ վարորդներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել