Լրահոս
Օրվա լրահոսը

Ետ նայել չի ուզում

Մայիս 06,2011 00:00

\"\"Նա չի սիրում խոսել իր անձնական կյանքի մասին. խոսքը երգչուհի Սելինա Գոմեսի մասին է, ով միայն վերջերս է անկեղծացել ու խոստովանել, որ սիրահարված է Ջասթին Բիբերին: Պարզվում է, նրանք անցյալ տարվա դեկտեմբեր ամսից հանդիպում են: Եվ առաջին անգամ սիրահարված զույգը հրապարակայնորեն հայտնվեց «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ: «Ես չեմ թաքնվում: Ես պարզապես սիրում եմ որոշ բաներ չբարձրաձայնել: Բայց ես արդեն 18 տարեկան եմ ու սիրահարված»,- հայտարարել է երգչուհին:
Ըստ theplace.ru-ի՝ հարցին, թե նա սիրահարված եղե՞լ է նախկինում, Սելինան պատասխանել է, որ ունեցել է առաջին սեր, սակայն սիրտը կոտրվել է, իսկ այժմ ետ նայել չի ուզում: Ավելին՝ նա կարծում է, որ դա սեր չի եղել:
Նրա խոսքերով, մարդիկ միայն հասուն տարիքում են կարողանում սիրել ու հասկանալ, թե դա ինչ է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել