Լրահոս
Օրվա լրահոսը

70 մետրանոց սիգարը պատրաստ է

Մայիս 06,2011 00:00

Կուբայի 67-ամյա բնակիչ Խոսե Կաստելար Կայիրոն պատրաստել է 230 ֆուտ երկարությամբ (շուրջ 70 մետր) սիգար։ Այս մասին հայտնում է UPI-ը։
Նա միշտ աչքի էր ընկել անսովոր երկար սիգարներ պատրաստելով։ 2001 թվին Խոսեն պատրաստել էր 36, 2003-ին՝ 48, իսկ 2008-ին՝ 149 ֆուտ երկարությամբ սիգարներ։ Այս նոր սիգարի վրա Խոսեն աշխատել է այս տարվա ապրիլի 25-ից, սիգարի վերջնական փաթաթումն ավարտվել է մայիսի 3-ին։ Սիգարը պատրաստելիս նա օգտագործել է իր ֆերմայում աճեցված կուբայական ծխախոտահումքը։ Խոսեն հույս ունի, որ իր 70 մետրանոց սիգարը կներառվի Գինեսի ռեկորդների գրքում։ Այսօրվա դրությամբ ամենաերկար՝ 196 ֆուտ (շուրջ 60 մետր) երկարություն ունեցող սիգարը փաթաթվել է 2009թ. Ֆլորիդայում։ Ներկայումս Խոսեի սիգարը ցուցադրված է Հավանայի զբոսայգիներից մեկում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել