Լրահոս
Օրվա լրահոսը

Ասուլիս՝ մենամարտից առաջ

Մայիս 14,2011 00:00

\"\"Այսօր Կարսոն քաղաքի (Կալիֆոռնիա, ԱՄՆ) «Hom Depot Center»-ում տեղադրված ռինգում կայանալու է  երկրորդ միջին քաշային կարգի «Super Six» մրցաշարի Արթուր Աբրահամ-Անդրե Ուորդ մենամարտը, որի ուղիղ հեռարձակումը Հայաստանի մարզասերները դիտելու են, հավանաբար, կիրակի լուսադեմին:
Նախորդ օրը հրավիրված համատեղ մամուլի ասուլիսում WBA վարկածի չեմպիոն, ամերիկացի Անդրե Ուորդը (մարտը կայանալու է նրա հայրենիքում) հարգանքով է արտահայտվել Գերմանիան ներկայացնող իր հայ մրցակցի հասցեին: «Հարգում եմ Արթուր Աբրահամին: Գիտակցում եմ, որ դժվար եւ կոշտ պայքար է լինելու: Կարլ Ֆրոչը ցույց տվեց, թե ինչպես պիտի պայքարել Աբրահամի դեմ: Բայց ես նախապատրաստվել եմ իմ ոճով ու ռինգում իմ ձեւով եմ մենամարտելու: Ցանկանում եմ մեծ բռնցքամարտիկի անուն վաստակել ու կանեմ ամեն բան, որպեսզի ինձ պատկանող գոտին մնա ԱՄՆ-ում», – հայտարարել է Ուորդը:
Ի պատասխան մրցակցի, միջին քաշային կարգում IBF վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամն ասել է. «Մենք՝ եվրոպացիներս, ավելի շատ գործում ենք, քան խոսում: Հարգում եմ Ուորդին: Գիտեմ, որ տեխնիկապես օժտված բռնցքամարտիկ է: Բայց այստեղ եմ գտնվում նրան ոչնչացնելու համար: «Super Six»-ն ինձ համար հաջող սկսվեց: Հույս ունեմ, որ այդպես էլ կավարտվի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել