Լրահոս
Օրվա լրահոսը

Սոբչակին լքել են

Մայիս 24,2011 00:00

\"\"Ռուսաստանի Դումայի պատգամավոր, Ռոման Աբրամովիչի օգնական Սերգեյ Կապկովը բաժանվել է հաղորդավարուհի Քսենյա Սոբչակից: Մոտ մեկ տարի էր, ինչ Սոբչակն ու Կապկովը հանդիպում էին, եւ այդ ամբողջ ընթացքում Քսենյան ապրում էր իր սիրեցյալի ապարանքում:
Հանուն Քսենիայի՝ Սերգեյն անգամ կնոջից բաժանվեց: Հենց այդ պատճառով շատերին թվում էր, որ նրանց հարաբերությունները շատ լուրջ են: Dni.ru-ի փոխանցմամբ՝ մի շարք ռուսական ԶԼՄ-ներ նույնիսկ գրել են, որ Սոբչակը հղի է Կապկովից: Բացի դա, նորմալ, հարմոնիկ հարաբերություններ ձեւավորելու համար Քսենյան օգտվում է հոգեբանի ծառայություններից: Փաստորեն, անգամ դա չօգնեց հարաբերությունները պահպանելուն: Նույնիսկ նշվում է, թե Կապկովն է թողել Սոբչակին:
\"\"Հիշեցնենք, որ սիրահարներն առաջին անգամ որպես այդպիսին հայտնվեցին 2010թ. մարտին, ամերիկացի էքսպրեսիոնիստ նկարիչ Մարկ Ռոտկոյի «Անտեսանելի աշխարհ» ցուցահանդեսի ժամանակ: Որպեսզի ավելի հաճախ միասին լինեն, Սոբչակը շատ նախագծերից է հրաժարվել: Չնայած՝ լուրեր էին պտտվում նրանց մոտալուտ ամուսնության մասին, Սոբչակը հաճախ հայտարարել էր, որ չի շտապում ամուսնանալ, որ իրեն հարմար տղամարդ գտնելը չափազանց դժվար է:
Քսենիայի խոսքերով՝ «Իդեալական հարաբերությունն այն է, որ զույգերից ամեն մեկն ունի իր առանձին կյանքն ու, դրանով հանդերձ, վստահություն ունեն մեկը մյուսի ու հարազատների հանդեպ: Ինձ համար դա գոյության միակ ձեւն է: Ես սարսափում եմ, երբ կինն ամբողջովին նվիրվում է տղամարդուն, ձուլվում կենցաղին ու տանը: Ես մեծ մարդ եմ, ու իմ անհատականությունը շատ վառ է: Ես կարող եմ լինել ինչ-որ մեկի կողքին, բայց չեմ կարող խցկվել մեկ ուրիշի կյանքի մեջ»:
Եվ չնայած Սոբչակն ասել էր, որ հետաքրքրված չէ ամուսնությամբ, այնուամենայնիվ, նա արդեն մտածել է երեխայի դաստիարակության հետ կապված ամեն մանրուք. «Առաջին հերթին փոքրիկս մանկուց պիտի զբաղվի սպորտով: Ես շատ եմ ափսոսում, որ նման խմբակներ ինձ չեն տարել: Կարծում եմ՝ դա կամքի ուժ է դաստիարակում մարդու մեջ: Երկրորդ՝ ես երբեք երես չեմ տա իմ երեխային, դա սխալ է, ու ես, երեւի, մինչեւ որոշակի տարիք, չեմ պարտադրի նրան ինչ-որ բան անել: Բայց կրկնում եմ, ես դեռ չեմ մտածում երեխա ունենալու մասին: Նաեւ ասեմ, որ դեռ հղի չեմ»,- հարցազրույցներից մեկում հայտարարել է Սոբչակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել