Լրահոս
Օրվա լրահոսը

Անչափահասներին կթույլատրվի

Մայիս 25,2011 00:00

«Facebook»-ի կանոնների համաձայն՝ արգելվում է 13 տարեկանը չլրացած երեխաների գրանցումը սոցցանցում: Սակայն ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը կարծում է, որ «Facebook»-ում «տեղ կգտնվի նաեւ երեխաների համար», հաղորդում է FoxNews.com-ը:
26-ամյա միլիարդատիրոջ կարծիքով՝ դա կբարձրացնի անչափահասների կրթվածության մակարդակը: «Սակայն անպայմանորեն պետք է ձեռնարկել անվտանգության մի շարք միջոցառումներ»,- նշել է նա:
Նշենք, որ տարիքային սահմանափակումը շատ հաճախ շրջանցվում է սոցցանցում: «Consumer Reports» ամսագրի անցկացրած հետազոտության տվյալներով՝ «Facebook»-ում 7,5 մլն օգտագործող՝ 13 տարեկանից երիտասարդ է, ընդ որում՝ նրանցից 5 միլիոնի տասը տարին չի լրացել: Այսպիսի խախտումների դեմ պայքարելու հստակ ձեւեր դեռեւս չկան, քանի որ սոցցանցերը չեն կարող ստուգել գրանցվողների իրական տարիքը, իսկ անձնագրային տվյալներ պահանջելը համարվում է ներխուժում անձնական կյանք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել