Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐ՝ ԼՐԱԳՐՈՂԻՆ

Մայիս 28,2011 00:00

\"\"Մայիսի 25-ին Դիլիջան-Իջեւան ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի վերաբերյալ՝ «Վթա՞ր, թե՞ ինքնասպանության փորձ» նյութը արձագանքներ ունեցավ: Տավուշի մարզում «Առավոտի» թղթակից Ոսկան Սարգսյանի բջջայինին զանգած անձը ներկայացել է որպես վթարի ենթարկված Մհեր Դավթյանի եղբայր Հայկ: Հայկը չէր կարդացել վթարի մասին մեր հրապարակումը, նրան այդ մասին տեղեկացրել էին, նա բորբոքված էր:
Հայկ Դավթյանը սկզբում սպառնալով պահանջում էր հերքում այն մասին, որ իր եղբայրն ինքնասպանության փորձ չի կատարել, դա ուղղակի ավտովթար էր: «Վթա՞ր, թե՞ ինքնասպանության փորձ» նյութում, ի դեպ, նման պնդում չկա, կա միայն ենթադրություն, որ վթարը կարող էր ինքնասպանության փորձ լինել:
Կտրուկ մերժեցի Հայկի սպառնալիքը, որից հետո նա անցավ խնդրելու տոնի, իսկ դրանից հետո զանգած անձը եւ նրա ընկերը սպառնա ցին լրագրողիս հետ հաշվեհարդար տեսնել: Որպես Արմեն ներկայացած մեկը ցանկանում էր լրագրողիս հետ հաշիվներ մաքրելու համար հանդիպման տեղի եւ ժամի վերաբերյալ պայմանավորվել: Ինձ այլ բան չէր մնում, քան անջատել հեռախոսս, ուր գրանցված է սպառնալիքներ տված անձի հեռախոսահամարը:
Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին Նոյեմբերյանում պետավտոտեսուչների հետ կատարված միջադեպի (երբ խանգարում էին լրագրողիս աշխատանքը) վերաբերյալ ոստիկանության քննության արդյունքները դեռ հայտնի չեն, թեեւ ավելի քան մեկ ամիս է անցել մեր հրապարակումից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել