Լրահոս
Օրվա լրահոսը

ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՋԵՐՄԱՆԱՎ Է ԽՈՐՏԱԿՎԵԼ. ԿԱՆ ԶՈՀԵՐ

Հուլիս 12,2011 00:00

\"\"Կիրակի օրը Թաթարստանում, Վոլգա գետով շրջագայություն իրականացնող «Բուլղարիա» ջերմանավի խորտակման արդյունքում զոհերի թիվը հասել է 8-ի, եւս մոտ 100 հոգի համարվում է անհետ կորած: Այդ մասին, reuters-ի մատուցմամբ, հայտարարել է ՌԴ արտակարգ իրավիճակների ծառայության տեղական վարչությունը:
Ջերմանավը, որի տախտակամածին գտնվել է 200 մարդ, շրջվել էր փոթորիկի ժամանակ: Փրկել հաջողվել է 79 մարդու, որից 8-ը տեղափոխվել է հիվանդանոց:
«Բուլղարիա» ջերմանավում, որը կառուցվել էր դեռ 1955թ.-ին՝ Չեխոսլովակիայում, բացի 166 ուղեւորներից, եղել էին նաեւ նավի անձնակազմի 33 անդամներ: «Կենդանի մնացածներին գտնելու հնարավորությունը շատ փոքր է»,- հայտարարել է ԱԻԾ ներկայացուցիչ Իրինա Անդրիանովան: Ջերմանավը ուղղություն էր վերցրել Թաթարստանի մայրաքաղաք Կազան եւ խորտակվել է քաղաքի ափերից 3 կմ հեռավորության եւ 20 մ խորության վրա:
Այլ աղբյուրների մատուցմամբ, Գլխավոր դատախազությունն արդեն իսկ հաղորդել է «Բուլղարիայի» շահագործման ընթացքում տեղ գտած բազմաթիվ խախտումների մասին: Գերատեսչության տեղեկություններով, ջերմանավը վերջին անգամ հիմնանորոգման է ենթարկվել 30 տարի առաջ եւ ջրային տարածք է դուրս եկել խափանված շարժիչներով եւ գերբեռնված. կոնկրետ դեպքում ուղեւորներից 25-ը անլեգալ է եղել: Գլխավոր դատախազության մատուցմամբ, նավը նաեւ ուղեւորներ փոխադրելու համար անհրաժեշտ թույլտվություն չի ունեցել: Ստուգումներ են սկսվել ջերմանավի սեփականատեր հանդիսացող «Կամսկի գետային նավատորմ» ընկերությունում եւ համապատասխան այլ գերատեսչություններում, որոնք առնչվում են «Բուլղարիայի» շահագործման հետ:
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, BBC-ի փոխանցմամբ, հուլիսի 12-ին ազգային սուգ է հայտարարել: Երկուշաբթի առավոտյան նա խորհրդակցություն է հրավիրել եւ կոչ է արել ստուգման ենթարկել ռուսաստանյան ուղեւորափոխադրող բոլոր տրանսպորտային միջոցները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031