Լրահոս
Օրվա լրահոսը

Կալանավորված լրագրողը հացադուլ է հայտարարել

Հուլիս 12,2011 00:00

\"\"Վրաստանում լրտեսության մեղադրանքով կալանավորված երեք ֆոտոլրագրողներից Գիորգի Աբդալաձեն, թերթերից մեկի միջոցով դիմելով նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին՝ պահանջել է բացատրել իրեն հետապնդման ենթարկելու պատճառները եւ հայտարարել, որ ինքն ու գործընկերները հակաօրինական ոչինչ չեն արել. «Դուք, իհարկե, գիտեք, որ մեզանից որեւէ մեկը ոչնչում մեղավոր չէ, մենք միայն կատարել ենք մեր մասնագիտական պարտքը»: Աբդալաձեն նաեւ հայտարարել է, թե շարունակելու է հացադուլը: Այդ մասին տեղեկացնում է BBC-ն:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ Վրաստանի ոստիկանությունը կալանավորել էր երկրի նախագահի անձնական լուսանկարիչ Իրակլի Գեդենիձեին (աջից), Վրաստանի արտգործնախարարության լուսանկարիչ Գիորգի Աբդալաձեին (ձախից) եւ եվրոպական ֆոտոգործակալություններից մեկի ֆոտոթղթակից Զուրաբ Կուրցիկիձեին (կենտրոնում), որոնք մեղադրվում են օտարերկրյա հատուկ ծառայություններին տեղեկություններ փոխանցելու մեջ՝ ի վնաս Վրաստանի շահերի: Նախագահ Սահակաշվիլիի անձնական լուսանկարիչ Գեդենիձեի կինը՝ Նատիա Գեդենիձեն, որը եւս կալանավորվել էր, 10 հազար լարի՝ 6 հազար դոլար գրավի դիմաց ազատ է արձակվել: Դատարանը դա հիմնավորել է նրանով, որ կինը «խոստովանել է կատարած հանցանքը, զղջացել է դրա համար, մշտական բնակության վայր եւ երկու անչափահաս երեխա ունի»: Մեղադրանքը հաստատվելու դեպքում ֆոտոլրագրողներին սպառնում է մինչեւ 12 տարվա ազատազրկում: Ավելի վաղ Վրաստանի ՆԳՆ-ն հայտարարել էր, թե լրագրողների կալանավորումը որեւէ առնչություն չունի նրանց մասնագիտական գործունեության հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031