Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵՆՏԱԳՈՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՅՑԻ ԺԱՄԱՆԱԿ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆ Է ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ

Հուլիս 12,2011 00:00

\"\"BBC-ին տեղեկացնում է, որ Բաղդադի կենտրոնական հատվածի, այսպես կոչված՝ «կանաչ գոտու» տարածքի ուղղությամբ, որտեղ տեղակայված են կառավարական հաստատություններ եւ օտարերկրյա դեսպանատներ, մի քանի հրթիռ է արձակվել:
«Կանաչ գոտու» հրթիռակոծումը տեղի է ունեցել Իրաք այցելած ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետտայի (նկարում՝ ձախից)՝ շարունակվող շրջայցի ֆոնին: Պենտագոնի ղեկավարը կիրակի օրվանից Իրաքում է չհայտարարված այցով, որի շրջանակներում ամերիկյան զորամիավորման հետագա ճակատագրի շուրջ բանակցություններ է վարում Իրաքի ղեկավարության հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել