Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՈՒՐԴ ԶԻՆՅԱԼՆԵՐԸ ԹՈՒՐՔ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ԵՆ ԱՌԵՎԱՆԳԵԼ

Հուլիս 12,2011 00:00 Share

Թուրքիայի Բինգյոլ-Լիջե ավտոմայրուղու 65-րդ կմ-ի հատվածում PKK-ի զինյալներն ավտոճանապարհային ստուգում են իրականացրել, որի ընթացքում առեւանգել են 3 մարդու: Այդ մասին հաղորդում է news.am-ը՝ վկայակոչելով Firat գործակալությունը: Աղբյուրի մատուցմամբ, քուրդ զինյալներն ավտոճանապարհային ստուգման ընթացքում կանգնեցրել են ռազմական մի մեքենա եւ իրենց հետ տարել մեքենայում գտնվող 2 զինվորականի եւ 1 բուժաշխատողի: Այս միջադեպից հետո Լիջեի շրջան են մեկնել մեծ թվով զինվորական ստորաբաժանումներ եւ որոնողական գործողություններ են սկսել: Հիշյալ օպերացիան իրականացվել է ռազմական ուղղաթիռների աջակցությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031