Լրահոս
Օրվա լրահոսը

Բեքհեմը թաքուն լուսանկարել է կնոջը

Հուլիս 12,2011 00:00

\"\"Անգլիացի հայտնի ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմը գաղտնի նկարել է իր կիսամերկ կնոջը՝ հղիության վերջին օրերին: Բանն այն է, որ Վիկտորիան մի քանի օր առաջ հայտարարել էր, որ չի պատրաստվում օրինակ վերցնել մյուս գեղեցկուհիներից եւ բոլորին ի ցույց դնել իր կլորիկ փորիկը: Dni.ru կայքի փոխանցմամբ՝ ամենայն հավանականությամբ, հենց դրա համար էլ Դեյվիդը փորձել է թաքուն նկարել կնոջը, ինչն էլ նրան հաջողվել է: Այդ լուսանկարը Դեյվիդը դրել է ֆեյսբուքի իր էջում եւ թողել հետեւյալ մակագրությունը. «Ես այս ամենն արել եմ հենց այն ժամանակ, երբ Վիկտորիան \"\"չէր էլ կարող նկատել: Չնայած այն բանին, որ մի քանի օր հետո ծննդաբերելու է, դա չի խանգարել նրան անթերի տեսք ունենալ: Նրա տեսքը պարզապես շշմեցուցիչ է»:
«Spice Girls» խմբի նախկին ներկայացուցիչ Վիկտորիան, ով արդեն 37 տարեկան է, իսկապես գեղեցկուհի է:
Լուսանկարը ֆեյսբուքում հայտնվել է հենց այն ժամանկ, երբ երգչուհին հայտարարել է, որ, ի տարբերություն Բրիթնի Սփիրսի, Քրիստինա Ագիլերայի եւ Դեմի Մուրի, նա հրապարակավ իր փորը ցույց չի տալու: Վիկտորիան ասել է. «Ես չեմ ուզում, որ իմ փորը որեւէ մեկը տեսնի: Դրա մեջ ես վատ բան չեմ տեսնում, իհարկե, բայց միեւնույն ժամանակ չեմ էլ կարծում, որ որեւէ մեկին կհետաքրքրի իմ մեծ փորը: Բացի ամուսնուցս՝ ուրիշ ոչ ոք չի կարող տեսնել այն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել