Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆԻԻ ՆՈՐ ՀԱՂԹԱՆԱԿԸ

Սեպտեմբեր 15,2011 00:00

\"\"Թենիսիստուհի Անի Ամիրաղյանը Վրաստանի մայրաքաղաքում ընթացող «Tbilisi Open» միջազգային մրցաշարում երկրորդ հաղթանակը տոնեց: Երեկ առավոտյան նա 6:1, 3:6, 6:1 հաշվով պարտության մատնեց Ղազախստանի ներկայացուցիչ Դարյա Բերեժնայային, ում, մեր տեղեկություններով, Ղազախստանում համարում են աճող աստղ եւ ապագայի մեծ հույսեր են կապում նրա հետ: Այս հաղթանակից հետո Անին մտավ պայքարը շարունակող ութ լավագույնների մեջ եւ սպասում էր քառորդ եզրափակչի իր մրցակցին: Իսկ արդեն երեկոյան հայտնի դարձավ, որ հայ թենիսիստուհին այսօր մրցելու է գերմանացի Ալինա Վեսսելի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել