Լրահոս
«Յոխ»
Օրվա լրահոսը

Հօգուտ պետության կբռնագանձվի շուրջ 357 միլիոն դրամ. դատախազության հայցն ընդդեմ Կոտայքի մարզպետարանի և 3 ֆիզիկական անձանց բավարարվել է

Նոյեմբեր 25,2026 12:34 Share
Աջակցեք aravot.am-ին

Գլխավոր դատախազության հայցն ընդդեմ Կոտայքի մարզպետարանի և 3 ֆիզիկական անձանց՝ Հակակոռուպցիոն դատարանի 2026 թվականի նոյեմբերի 20-ի վճռով բավարարվել է:

Գույքը բնեղենով վերադարձնելու անհնարինությամբ պայմանավորված՝ որպես 2007 թվականի մայիսի 26-ի թիվ 16, 18 և 19 լոտի աճուրդների և դրանց հիման կնքված առուվաճառքի պայմանագրերի անվավերության հետևանք՝ Ս.Գ.-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 117 միլիոն 58 հազար դրամ, Մ.Մ.-ից կբռնագանձվի 84 միլիոն 421 հազար դրամ, իսկ Ա.Ա.-ից՝ 155 միլիոն 472 հազար դրամ։

Այսպիսով, վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 356 միլիոն 952 հազար դրամ։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել