Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂՆԵՐԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՈՒՄ ԲՌՆԵՑԻՆ

Հոկտեմբեր 20,2011 00:00

ժ.13.00

Հոկտեմբերի 19-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները 16-րդ թաղամասի թիվ 43 շենքի բակից բերման են ենթարկել 33-ամյա Արթուր Հակոբյանին, որը ս/թ հունվարի 18-ից ՌԴ Յարոսլավլ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 228 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով /թմրանյութի օգտագործում/:
Իսկ ժամը 20.40-ին ոստիկանության ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 40-ամյա Արսեն Կարապետյանին, որը ս/թ մարտի 24-ից ՌԴ ՆԳՆ Սանկտ Պետերբուրգ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 116 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով /ծեծ/:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել