
Չեչեն երկու կասկածյալները` Ռուստամ Ալտեմիրովը եւ Զաուրբեկ Ամրիեւը 2011 թվականի սեպտեմբերի 16-ին Ստամբուլում գնդակահարվել էին: Հետաքննական մարմնի տվյալներով, նրանք կարող էին առնչություն ունենալ նաեւ օդակայանում ռումբ պայթեցրած մահապարտ Մոհամեդ Եվլոեւին այդ ահաբեկչությանը պատրաստելու հետ:
Ընդսմին, ինչպես հաղորդում են Ստամբուլի լրատվամիջոցները, տեղի ոստիկանությունը պարզել է, որ չեչենները, իբր, չեզոքացվել են ռուսական հատուկ ծառայությունների կողմից: Ալտեմիրովի եւ Ամրիեւի հետ միասին սպանվել էր նաեւ չեչեն դաշտային հրամանատար Դոկու Ումարովի մերձավոր զինակիցը համարվող Բերգ-Խան-Մուսաեւը:
Ստամբուլում տեղի ունեցած եռակի սպանության փաստի առիթով որեւէ մեկի նկատմամբ միջազգային հետախուզում չէր հայտարարվել:
Կարդացեք նաև


















































