Լրահոս
Օրվա լրահոսը

«Նարինե»-ն Ուկրաինայում կեղծել են

Նոյեմբեր 09,2011 18:16

Այսօր Բժշկական համալսարանում կազմակերպված «Միջազգային դեղագործության մրցունակության համաժողովն» ուղեկցվում էր դեղագործական ցուցահանդես-վաճառքով, որտեղ մեր երկրի դեղարտադրող եւ ներմուծող ընկերությունները ներկայացնում էին իրենց արտադրանքը:

«Նարինե» ապրանքանիշը ներկայացնող «Վիտամաքս E» դեղագործական ընկերության ներկայացուցիչ, բժիշկ Սյուզաննա Մանուկյանից հետաքրքրվեցինք, թե բիֆիդո կաթնամթերքի արտադրությունն արդյոք չի՞ «խփել»  աղեստամոքսային խնդիրները կարգավորելու նպատակով շուկայում հայտնի  «Նարինե»  ապրանքանիշի գործերին: Ըստ Ս. Մանուկյանի. «Ես համարում եմ, որ մեկը մյուսին չի խանգարում, «Նարինեն» լակտոբակտերիաներ է պարունակում, իսկ բիֆիդո կաթնամթերքը՝ բիֆիդո բակտերիաներ»:
Տիկին Մանուկյանի խոսքերով, օրինակ՝ Ուկրաինայում իրենց  «Նարինեն» կեղծել են:

«Արմեն ֆարմը»  ներկայացել էր նորամուծությամբ. նա ցուցադրում էր բերանի խոռոչը ողողելու հեղուկներ, մազաթափությունը կանխող եւ մազերը վերականգնող լոսիոններ: Ընկերության ներկայացուցիչը վստահեցրեց, որ մազաթափության լոսիոնը առաջինը փորձարկել են իրենց վարորդի գլխին եւ վստահեցրեց, որ օգնել է՝ մազերն աճել են:

Ինչ վերաբերում է հայկական շուկայում առկա կեղծ դեղերին, ապա Դեղարտադրողների եւ ներմուծողների միության տնօրեն Սամվել Զաքարյանն ասաց. «Կեղծումներն այդքան շատ չեն, ինչքան որ խոսվում է»:

Անուշ ԽԵՉՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930