Լրահոս
Օրվա լրահոսը

Պեմզաշենցիները պարապուրդի են մատնված

Նոյեմբեր 10,2011 23:02

Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքը 3760 փաստացի գրանցված բնակիչներ ունի: Հիմնական աշխատանքն այստեղ անասնապահությունն է,սակայն դա էլ արդեն կորցրել է իր իմաստը. «Աշխատանք չունենալու պատճառով անգամ անասնակեր չենք կարող հայթհայթել,-ասում են գյուղացիները: Պեմզաշենի բնակիչ Վոլոդյա Գասպարյանը նախկինում աշխատանք է ունեցել, այժմ նրա ընտանիքում ոչ ոք չի աշխատում, նրանց միակ հույսը Վոլոդյա պապի ստացած թոշակն է: Բնակիչներն ասում են` արտագաղթի  վտանգն օրեցօր ավելանում է. պեմզաշենցիներն ընտանիքներով լքում են գյուղը`օտար երկրում աշխատանք փնտրելու համար:

«Երկու երիտասարդ տղա ունեմ, երկուսն ել Ռուսաստանում են. մնան այստեղ ի՞նչ անեն, ո’չ գործ կա, ոչ էլ ապրուստի միջոց»,-ասում է տիկին Կարինեն, իսկ 72 –ամյա Գևորգ պապն էլ ավելացնում է. « Ողջ օրը պարապ նստած են, ո’չ գործ կա, ո’չ զբաղմունք, սաղ օրը բակում թղթախաղով են տարված, երիտասարդներն էլ են հիասթափված իրենց կյանքից»:

Ժամանակին Պեմզաշենում աշխատում էր չորս գործարան, հիմա պատկերն այլ է. գործում է միայն մեկ քարհանք: Սրա հույսին մնացած Պեմզաշենը հազարից վերածվել է ընդամենը հինգ հարյուր տնտեսություն ունեցող գյուղի: Թե ինչ կարելի է անել այս երևույթը կանխելու համար, գյուղի բնակիչներից ոչ մեկը չկարողացավ հստակ որևէ պատասխան տալ:

 

ՍՏԵԼԼԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930