Լրահոս
Օրվա լրահոսը

Ջաջուռի լեռնանցքն արդեն բաց է

Նոյեմբեր 11,2011 11:07 Share

Տեղեկություն էր տարածվել, որ անսպասելի ձնաբուքի եւ մերկասառույցի պատճառով փակվել է Ջաջուռի լեռնանցքը`այսպիսով անհարմար վիճակի մեջ դնելով Գյումրիից Վանաձոր ուղեւորվող տասնյակ մեքենաների վարորդներին: Սակայն, ինչպես մեզ փոխանցեց Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանը՝ ճանապարհն արդեն բացվել է, այնտեղ աշխատում է աղ ու ավազ ցանող տեխնիկա, նմանապես աղ ու ավազ են ցանում Լանջիկի ու Վարդաղբյուրի ճանապարհահատվածներում:

Մարզպետարանի պաշտոնյայի վստահեցնելով, Շիրակի մարզը լիարժեք պատրաստ է ձմռան քմահաճույքներին:

Շիրակի մարզի արտակարգ իրավիճակների վարչության պետ Սարիբեկյանն էլ տեղեկացրեց, որ ահազանգ ստանալուն պես, տեղեկացրել են Խաչատուր Խնձրցյանին , որն էլ իր հերթին անմիջապես կազմակերպել է փակ ճանապարհները մերկասառույցից ազատելու աշխատանքները: Սակայն, ըստ պարոն Սարիբեկյանի, Քեթի-Թորոս հատվածում ավտովթար է տեղի ունեցել, ու թեեւ բարեբախտաբար մարդկային զոհեր չկան, այդուհանդերձ շատ հավանական է, որ պատճառը եղել է ձնաբուքը:

Արտակարգ իրավիճակների վարչության պետի տեղեկացնելով՝ ավտովթար է տեղի ունեցել նաեւ Լանջիկի մոտակայքում, տուժածներից մեկին տեղափոխել են Գյումրու Գալուստ Գյուլբենկյանի անվան հիվանդանոց:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930