Ըստ «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնի՝ նոյեմբերի 10-ին ժամը 18.13-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզում` Գեղարոտ-Ծիլքար ճանապարհահատվածում, մերկասառույցի եւ տեղացած ձյան հետեւանքով, ավտոմեքենաները հայտնվել են խցանման մեջ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ խցանման մեջ են հայտնվել մոտ 100 ավտոմեքենա, որոնցից 13-ը խցանումից դուրս են բերվել հրշեջ-փրկարարների օգնությամբ, իսկ մնացածը դուրս են եկել ինքնուրույն: Ժամը 19.50-ի դրությամբ երթևեկությունը վերականգնվել է:


















































