Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե Թուրքիան մեկ քայլ առաջ գնա

Նոյեմբեր 11,2011 13:07 Share

«Թուրքիան կարող է ազդեցություն ունենալ ԼՂՀ հարցի կարգավորման գործընթացում, եթե շահագրգիռ կողմ չլինի: Ցավոք, թուրք պաշտոնյաների հայտարարությունները վկայում են, որ ԼՂՀ խնդիրն իրենք համարում են Թուրքիայի խնդիր»,- «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց ԼՂՀ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը՝ հավելելով, որ այդ պարագայում պետք է Թուրքիան եւ Ադրբեջանը հստակություն մտցնեն իրենց քաղաքականության մեջ, որպեսզի հնարավոր լինի հասկանալ, թե հայկական կողմերն ում հետ պետք է բանակցեն. «Մենք չենք կարող երկու երկրի հետ բանակցել միեւնույն հարցով»: Ըստ նրա՝ այժմ Թուրքիան փորձում է Հայաստանի, հայկական գործոնի խնդիրը վերափաթեթավորել Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերով, ինչը, սակայն, չի համապատասխանում ներկայիս իրողություններին:
Կարդացեք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել