Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը զգուշացրել է քաղաքական գործիչներին եւ քաղաքական ուժերին, որ ազգային հարցը չպետք է օգտագործել նախընտրական քարոզչության ժամանակ: «Վեստի ռու» կայքի հաղորդմամբ, ՌԴ նախագահն այս հայտարարությունն արել է Հեռավոր Արեւելքի եւ Սիբիրի լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
«Ազգայնական կարգախոսների օգտագործումը նման է հանցագործության: Իրավապահ մարմինները եւ ընտրական հանձնաժողովը պետք է վերահսկեն համապատասխան ընտրական օրենքները եւ օրենսդրական հավասարության պահպանումը՝ մեր երկրի բոլոր ազգերի եւ ազգությունների միջեւ: Եթե քաղաքական պայքարը կենտրոնանա ազգային թեմայի շուրջ՝ կարող է հանգեցնել տխուր հետեւանքների»,- ընդգծել է Մեդվեդեւը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: