«Ուզում էինք անել լավ, ստացվեզ այնպես, ինչպես միշտ»,- «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը «Տեսակետ» ակումբում ասուլիսը սկսեց այս նախադասությամբ: Խոսքն իր քաղաքական կանխատեսումների եւ ներկա վիճակի մասին էր. «Ցավոք, կանխատեսումները կատարվում են, բայց լավագույնները չեն կատարվում, միշտ վատթարագույններն են կատարվում: Ասացի՝ կոալիցիան չի փլուզվի, «Բարգավաճը» դուրս չի գա, Ռոբերտ Քոչարյանն էլ հետ չի գա: Ամեն ինչ գնում է այդ ուղղությամբ»:
Արամ Կարապետյանը զարմանում է պաշտոնանկությունների անտրամաբանության վրա. «Բոլորն Ալիկ Սարգսյանի աշխատանքից գոհ են, բայց իրեն պաշտոնանկ արեցին: Գիշերը քնում՝ առավոտը ելնում են, ասում՝ չեմ ուզում լինել Ազգային ժողովի նախագահ»:
Ըստ նրա՝ հիմա Սերժ Սարգսյանն ուզում է աշխարհին ցույց տալ, որ ուզում է «մաքուր» ընտրություններ անցկացնել, Հովիկ Աբրահամյանին է նշանակում կուսակցության նախընտրական շտաբի պետ, հետո հիշելով նրա շտաբի պետ լինելու տարիների ընտրությունները՝ հասկանում, որ կարող է ընտրություններն իր ցանկացած հունով չընթանան, բերում է Միքայել Մինասյանին նրան տեղակալ: «Գոնե պաշտոնանկությունները մինչեւ վերջ շարունակվեին»,- ասում է Ա. Կարապետյանը:
Այս վիճակից դուրս գալու նրա առաջարկած ելքն է՝ Հայաստանը պետք է հասկանա, որ իրեն կոալիցիոն կառավարություն պետք չէ: Արամ Կարապետյանը չի բացառում, որ նախագահ Սերժ Սարգսյանը հրաժարական կտա եւ արտահերթ ընտրություններ կլինեն, բայց որպես ընդդիմադիր դեմ է դրան՝ հասկանալով, որ դրանից ոչինչ չի փոխվի:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































