Լրահոս
Օրվա լրահոսը

Արամի 30-ի ցանկապատը հանվել է, բայց շենքի պահպանումը դեռ վտանգված է (Տեսանյութ)

Դեկտեմբեր 01,2011 21:21

Արամի 30 հասցեում գտնվող շենքի պահպանման համար մղվող պայքարը շարունակվում է: Երեկ տեղեկացրել էինք շենքի ցանկապատման մասին եւ ներկայացրել ճարտարապետների ու երեւանցիների մտահոգությունը քանդման վտանգի տակ գտնվող կառույցի վերաբերյալ: Հրապարակումից հետո ցանկապատը հեռացվել է, բայց «Ֆեյսբուքում» ձեւավորված «Արամի խաչմերուկ» շարժման ակտիվիստները չեն դադարում պայքարել. ամեն օր ժամը 13.00-14.00-ը նրանք բողոքի ակցիա են անում շենքի տարածքում:

«Չգիտենք, թե ցանկապատը դնելու եւ 24 ժամ անց հանելու պատճառը որն էր, բայց այն, որ արձագանք է եղել, դա արդեն դրական է»,- Aravot.am-ին ասաց շարժման մասնակից Արփինեն: Հարցին, թե մինչեւ երբ են պատրաստվում շարունակել ակցիաները, տեղեկացրեց, որ նոր նախագիծ ներկայացնելու վերջնաժամկետը դեկտեմբերի 4-ն է: «Զուտ շենքն անտեր չթողնելու համար մինչ այդ կշարունակենք»,- հավելեց նա:

Տերյան  23, 25 շենքերի շահերի ներկայացուցիչ բնակիչ Վարդան Գերավետյանը գտնում է. «Հին շենքը քանդել եւ տեղը բարձրահարկ կառուցելն անհեթեթություն է »: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031