Լրահոս
Օրվա լրահոսը

Գարնանը ՀԱԿ-ը կակտիվանա

Դեկտեմբեր 08,2011 14:08

«Փետրվար-մարտ ամիսներին Կոնգրեսը սկսելու է ակտիվ քաղաքական զանգվածային միջոցառումներ եւ խնդիր է դնելու` հասնել Հայաստանում իշխանափոխության եւ Սերժ Սարգսյանի հրաժարականին»,-այսօր «Հայացք» մամուլի ակումբում հայտարարեց ՀԱԿ կենտրոնական գրասենյակի անդամ Դավիթ Շահնազարյանը՝ հավելելով, որ ընտրությունների պետք է գնանք քաղաքական խնդիրները լուծած:

Նա կարծում է, որ  Հայաստանում քաղաքական վիճակ է փոխվել, եւ դա ավելի ակնհայտ կդառնա արդեն եկող տարեսկզբին եւ էական փոփոխություններ կլինեն: «Այսօր իշխանությունը գտնվում է հոսող ավազների վրա եւ իշխանության յուրաքանչյուր գործողություն, շարժում արագացնում է նրա անկումը, քանի որ այս իշխանությունն արդեն ապացուցել է, որ ինքը որեւէ դրական քայլ անելու ընդունակ չէ: Եվ այդ անկման ժամանակ ինչքան էլ բղավեն, որ իրենք թռչում են, միեւնույն է, անկում են ապրում»,- ասաց ՀԱԿ անդամը՝ ընդգծելով, որ ՀԱԿ-ն արաբական սցենարների կողմնակից չէ եւ ինչ էլ որ անեն, անելու են առանց ցնցումների :

Իր նպատակներին հասնելու համար Կոնգրեսը պատրաստ է համագործակցել բոլոր ուժերի, անհատների հետ, որոնք դավանում են ՀԱԿ-ի դավանած արժեքներին, որոնք հստակ հասկանում են, որ «Հայաստանի ապագայի ու ներկայի միջեւ կանգնած է ներկայիս անօրինական իշխանությունը եւ որից պետք է օր առաջ ազատվենք»:

Նելլի Գրիգորյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031