
Հարցին՝ձեր կարծիքով Հովիկ Աբրահամյանին ի՞նչ նպատակով ԱԺ նախագահի պաշտոնից հանեցին՝ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց, որ դա իր համար էլ էր տարօրինակ. «ԱԺ նախագահը, ով տարիներ առաջ հատուկ գործողությամբ եկավ Ազգային ժողով, իր եղբայրը հրաժարական տվեց, ինքը ընտրվեց մեծամասնականով, պարոն Թորոսյանին հանեցին, իրեն բերեցին՝ ԱԺ-ի հեղինակությունը բարձրացնելու նպատակով, ինքն ալ ինչ-որ տեղ նաեւ նվիրվեց այդ աշխատանքին եւ ընտրություններից քանի ամիս առաջ, երբ ընտրության որեւէ իրավական հիմք չկա, պետության թիվ 2 մարդը դուրս է գալիս այդ պատճառաբանությամբ, իմ կարծիքով, այդտեղ կա իշխանական անլրջություն եւ կա ցավալի իրականության արտացոլանքը, որ մեր իշխանությունը հաշվետու չէ ժողովրդի առաջ, որեւէ մեկը մեզ չի ասել ոչ մի բան, բացի նրանից,որ մենք շտաբ ենք ստեղծում, ուզում ենք լավ լինի ամեն ինչ: Հայ մարդու տեղեկանալու իրավունքը արհամարհված է»: Անդրադառնալով ԵԺԿ-ին անդամակցությանը եւ այն, որ ՀՀԿ-ն, «Ժառանգությունն» ու ՕԵԿ-ը փաստորեն կարող է լինեն մի կուսակցության մեջ, պարոն Հովհաննիսյանն ընդգծեց, որ ՕԵԿ-ի անունը չեն տվել, գուցե թարգմանական սխալի պատճառով ասել են օրենքի իշխանություն. «Որեւէ մեկը դեռ չպիտի ուրախանա: ԵԺԿ-ն ինքը պետք է որոշի՝ ում ընդունել, ում մերժել, բայց ներկայումս ոչ մեկը չի ընդունվել ու չի մերժվել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































