ՀԱԿ վարչության անդամ Տաթև Զորյանի տելեգրամյան գրառումը
ԶԶՎԵԼԻ ԵՔ
Դիվանագիտության տարրական կանոնները հասկացող յուրաքանչյուր քաղաքական գործիչ գիտի․ միջազգային ամբիոնները նախատեսված են ազգային-պետական շահերը պաշտպանելու, թշնամական ագրեսիան դատապարտելու և երկրի վարկանիշը բարձրացնելու համար։
Մինչդեռ օրվա իշխանության ներկայացուցիչները Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը վերածել են ներքաղաքական բամբասանքների, կասկածելի մեղադրանքների և սեփական ազգային-եկեղեցական ինստիտուտները սևացնելու էժանագին թատերաբեմի։
Անգամ, եթե առկա լինեին իրավական որևէ հիմնավորումներ (ինչը տվյալ դեպքում բացակայում է և մնում է լոկ օդում կախված հայտարարություն), սեփական երկրի ներքին խնդիրները, առավել ևս՝ Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ներքին վեճերը միջազգային ատյաններում որպես «դանոս» ներկայացնելը ոչ այլ ինչ է, քան պետականության հիմքերը ներսից քանդելու և սեփական տան կեղտոտ սպիտակեղենը դրսում փռելու նողկալի վարքագիծ։
Սա պետական մտածողության սնանկություն է, որտեղ իշխանական աթոռը պահելու և քաղաքական ընդդիմախոսներին կամ Եկեղեցուն հարվածելու մոլուցքը գերիշխում է պետական շահին, արժանապատվությանն ու միջազգային վարկանիշին։



















































