Լրահոս
Օրվա լրահոսը

Բարակ Օբաման բացահայտ պարտվում է մարզական աստղերին

Դեկտեմբեր 21,2011 15:44

Մարզական աստղերի հանրաճանաչության աստիճանը հիմա որոշվում է ոչ թե տարած հաղթանակներով, այլ համացանցի անձնական էջերում արված «Like»-ների քանակով:

Եթե ոչ վաղ անցյալում մարզական կրքերը բորբոքվում էին հիմնականում մրցասպարեզներում, հիմա դրանք տեղափոխվում են համացանց, եւ «Twitter»-ի ու «Facebook»-ի անձնական էջերը պակաս նշանակություն չունեն, քան, ասենք, մեդալներն ու գավաթները:

Օրինակ, «Facebook»-ում Կրիշտիանու Ռոնալդուի  անձնական էջ օրական մտնում է ավելի քան 37 միլիոն մարդ: Այստեղ նրա գլխավոր մրցակիցը «Բարսելոնայի» եւ Արգենտինայի հավաքականի խաղացող Լիոնել Մեսսին է, որը բառիս իսկական իմաստով կրնկակոխ հետապնդում է պորտուգալացուն: Համացանցում անձնական էջ բացելու միայն առաջին օրը Մեսսիին «ընկերացել» է 6 միլիոն օգտագործող: Իսկ հիմա նրա էջ ամեն օր մտնում է 20 միլիոնից ավելի ֆուտբոլասեր:

Հետաքրքիր է, որ Ռոնալդուն եւ Մեսսին անհուսալի հետ են թողել անգամ ԱՄՆ նախագահ Բարակ Օբամային:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031