Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգո Կարապետյանը Գերասիմ Ալավերդյանից ոլորտը լիքը խնդիրներով է ժառանգել (Տեսանյութ)

Դեկտեմբեր 23,2011 16:22

«Գերասիմ Ալավերդյանից գյուղատնտեսության ոլորտը վերցրել եմ լիքը խնդիրներով, բայց չեմ ցանկանում անձնավորել»,- այսօր գյուղատնտեսության նախարարությունում տարեվերջյան ասուլիսի ժամանակ պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե ոլորտի ի՞նչ խնդիրներով ստանձնեց նախարարի պաշտոնը,  պատասխանեց նախարար Սերգո Կարապետյանը:

Ըստ նրա, այս տարի նախորդ տարվա համեմատ աճել է անասունների գլխաքանակը՝ խոշոր եղջերավորների, խոզերի, ոչխարների, բայց ցածր է մթերատվությունը. «Միջին կաթնատվությունը 2000 տոննա է , լուրջ քայլեր են պետք նաեւ արհեստական սերմնավորման մասով, որովհետեւ  դաշտերում կերային  բազա չկա, արոտավայրերը լիարժեք չեն օգտագործվում»: Նախարարի համար անցնող գյուղատնտեսական տարին կայունացման տարի էր: Գալիք տարին նա որակեց զարգացման տարի:

Տարվա ձեռքբերումներից նախարարը առանձնացրեց  հացահատիկի արտադրության աճը եւ  մթերման աշխատանքների բարեհաջող գործընթացը. «Առանց աժիոտաժի են կազմակերպվել, խաղողը մթերվել է 130 դրամով, իսկ վճարումները  մոտ 28 տոկոսով է արվել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031