Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտովթար Գեղարքունիքի մարզում. կա մեկ զոհ և վիրավորներ (Ֆոտոշարք) Լրացված

Դեկտեմբեր 24,2011 19:09


Այսօր` դեկտեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 17.30-ի սահմաններում Երևան-Մարտունի ավտոճանապարհի 25-րդ կմ-ին իրար են բախվել Վազ 2121 մակնիշի 72 ԼՈ 777 համարանիշի և Վազ 21015 մակնիշի 18 ՕՏ 294 համարանիշի ավտոմեքենաները:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները` հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը` Գավառի ոստիկանապետ Կարեն Նիկոլյանի գլխավորությամբ: Վթարի հետևանքով մեկ հոգի տեղում մահացել է, իսկ, ըստ նախնական տեղեկությունների, 2 հոգի տեղափոխվել են Գավառի հիվանդանոց: Մահացածին և վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզի փրկարարները:

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գավառի քննչական բաժանմունքի քննիչը: Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ-քննչական միջոցառումներ` պարզելու համար մահացածի և հիվանդանոց տեղափոխված վիրավորների ինքնությունը: Փաստի առթիվ ոստիկանության Գավառի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Քիչ առաջ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնեց, որ վթարի հետևանքով մահացել է ՎԱԶ 21015-ի ուղևոր 37-ամյա Սոնա Չաթոյանը, իսկ Գավառի հիվանդանոց են տեղափոխվել ՎԱԶ 2121-ի վարորդ 40-ամյա Սարգիս Ղազարյանը, ուղևորներ` 36-ամյա Լևոն Փափազյանը, 39-ամյա Վարդան Օրդակյանը, ինչպես նաև ՎԱԶ 21015-ի վարորդ Հայկ Հովհաննիսյանը, 17-ամյա Գոռ Հովհաննիսյանը և Գազելի վարորդ 32-ամյա Գագիկ Ղազարյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031