Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահը պարգեւատրել է

Դեկտեմբեր 24,2011 19:38

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է Հայաստանի հանրային ռադիոընկերության 85-ամյակին և Հայաստանի հանրային հեռուստաընկերության 55-ամյակին նվիրված համերգին:

ՀՀ նախագահի հրամանագրերով, հայկական ռադիոյի հիմնադրման 85-ամյակի և հեռուստատեսության հիմնադրման 55-ամյակի կապակցությամբ ոլորտի մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության պետական բարձր պարգևներով: Միջոցառման ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը հանձնել է պարգևները, շնորհավորել հոբելյանի կապակցությամբ և շնորհակալություն հայտնել պարգևատրվածներին՝ կատարված մեծ աշխատանքի համար:

Հեռուստատեսության և ռադիոյի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Մովսես Խորենացու մեդալով պարգևատրվել են Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Առաջին» լրատվական ծառայության լրագրող Նունե Ալեքսանյանը, «Արմենիա» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Գագիկ Մկրտչյանը, Հայաստանի հանրային ռադիոընկերության երաժշտական ծրագրերի գլխավոր խմբագիր Ալիսա Քալանթարյանը, «Ա-ԹիՎի» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Հրաչ Քեշիշյանը:

Արվեստի և մշակույթի բնագավառներում ունեցած ստեղծագործական ակնառու նվաճումների համար Մովսես Խորենացու մեդալով է պարգևատրվել «Շողակաթ» հոգևոր-մշակութային հեռուստաընկերության տնօրեն Մանյա Ղազարյանը:

Ռադիոյի և հեռուստատեսության բնագավառներում երկարամյա աշխատանքի և ստեղծագործական նվաճումների համար Մովսես Խորենացու մեդալով են պարգևատրվել Հանրային հեռուստաընկերության եթերի ապահովման ծառայության ավագ թողարկիչ Ռուբեն Մկրտչյանը,      Հանրային հեռուստաընկերության «Սպորտ ստուդիայի» գլխավոր խմբագիր Սլավիկ Սարգսյանը,      Հանրային հեռուստաընկերության երաժշտական հաղորդումների հեղինակ Մարկ Պետրոսյանը, Հանրային ռադիոյի արտասահմանի համար տրվող ադրբեջաներեն հաղորդումների թարգմանիչ-խմբագիր Մարիետա Վարդանյանը:

Երկարամյա աշխատանքի և ներդրած վաստակի համար Հանրային հեռուստաընկերության «Հայից հայ» հաղորդման հեղինակ Արփեն Մովսիսյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում:

Հեռուստատեսության ոլորտում երկարամյա ստեղծագործական աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում է շնորհվել նաև Հայաստանի հանրային հեռուստաընկերության գլխավոր օպերատոր Բորիս Պետրոսյանին:

Լրագրության ոլորտի զարգացման գործում ունեցած վաստակի համար Հանրային հեռուստաընկերության «Առաջին» լրատվական ծառայության ավագ լրագրող Արթուր Գրիգորյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր լրագրողի պատվավոր կոչում:

 Նախագահի մամլո գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031