Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի մարզպետը կդառնա պատգամավոր, երբ թոշակի գնա՞

Դեկտեմբեր 29,2011 17:03

Այսօր Aravot.am-ը Շիրակի գեներալ-մարզպետ Աշոտ Գիզիրյանից հետաքրքրվեց` հնարավո՞ր է, որ նա ևս ցանկություն հայտնի մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին ու դառնա ԱԺ պատգամավոր: «Շատ հետաքրքիր հարց տվեցիք, գիտեք ինչ, իմիջայլոց, ինչ-որ տեղ ես էլ եմ դա մտածել: Բայց տարիքս դեռ երիտասարդ է, աշխատեմ վերջում կգնամ-կդառնամ, եթե իհարկե դուք`շիրակցիներդ, ինձ ընտրեք»,-կատակեց մարզպետը:

Լրագրողներից մեկի այն դիտարկմանը, թե սրանով ուզում եք ասել, որ ԱԺ-ն թոշակառուների տե՞ղ է, պարոն Գիզիրյանը մի լավ ծիծաղեց` պատասխանելով. «Չէ, չէի ասի, ԱԺ-ն մեր օրենսդիր մարմինն է, ես այն կարծիքին եմ, որ այնտեղ պետք է լինեն համապատասխան գիտելիքներով օժտված անձնավորություններ: Որ ասում են գործարարներ չպետք է լինեն Ազգային ժողովում՝ թող լինեն գործարարներ, ֆինանսիստներ, բայց գրագետ խավ, որոնք կարող են օրենք ընդունել, իսկ էդ օրենքներով մենք պետք է բոլորս առաջնորդվենք»:

Մեր այն հարցին էլ, թե մականունավոր պատգամավորներին ընդունու՞մ եք, մարզպետն ասաց. «Իհարկե ոչ, դուք մի քիչ առաջ ինձ գեներալ ասացիք, ո՞նց կարող է գեներալը մականունավորներին ընդունի, էն էլ ես, չեմ ընդունում»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031