Լրահոս
Օրվա լրահոսը

Ռայան Գիգզը ութ տարի թաքուն քնել է եղբոր կնոջ հետ

Հունվար 02,2012 16:11

«Մանչեսթեր Յունայթեդի» հանրահայտ ֆուտբոլիստ Ռայան Գիգզը, որ նվիրված ամուսնու համբավ էր վայելում, դարձել է 2011 թվականի ընտանեկան ամենասկանդալային դավաճանության հերոսը:
Պարզվել է, որ նա ութ տարի թաքուն քնել է հարազատ եղբոր՝ Ռոդրիի, կնոջ՝ Նատաշայի հետ: Ռայանն ու Նատաշան ծանոթացել են 2003 թվականին՝ գիշերային ակումբում ու հաջորդ իսկ գիշերն անցկացրել միասին: Ճիշտ է, այն ժամանակ Նատաշան դեռ միայնակ էր: Հենց Ռայանի միջոցով է եղբայրը ծանոթացել իր ապագա կնոջ հետ: Նրանց ճանաչողները պատմում են, որ Նատաշան այս ամբողջ ընթացքում գիտակցում էր, որ անարդար է վարվում ամուսնու հետ ու մեկ անգամ չէ, որ փորձել է վերջ դնել Ռայանի հետ ինտիմ հարաբերություններին: Սակայն նրա իսկ խոքերով, ֆուտբոլիստն իր համար թմրանյութի պես մի բան է եղել: Այս պատմությունը ջրի երես դուրս գալուց հետո, հասկանալի է, Ռոդրին լքել է կնոջը, իսկ եղբորը սպառնացել նախ մի լավ ծեծել, ապա հրապարակ հանել նրա մյուս բոլոր դավաճանությունները, որոնց մասին միայն ինքը գիտի: Իր հերթին Ռայանը ցանկացել է կաշառել Ռոդրիին՝ լռություն պահպանելու համար խոստանալով $400 հազար:
Աշոտ Հակոբյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031