Լրահոս
Օրվա լրահոսը

Հիվանդանոց տեղափոխված 4 վիրավորներից մեկը մահացել է (Տեսանյութ)

Հունվար 03,2012 14:23

Ինչպես երեկ դեպքի վայրից «Առավոտ»–ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19.00-ի սահմաններում ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։

Այսօր՝ հունվարի 3-ին, Գագիկ Շամշյանը հայտնեց, որ հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը մահացել է։

«Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի 18 ԼՕ 294 համարանիշի ավտոմեքենայի վարորդ 46-ամյա Վրեժ Հարությունյանը Թբիլիսյան խճուղի և Ծարավ Աղբյուր փողոցների խաչմերուկում բախվել էր 29-ամյա Արթուր Մերմատյանի վարած ՎԱԶ 21099 մակնիշի 07 ՕԼ 099 համարանիշի ավտոմեքենային։

Վթարի հետևանքով «Ֆոլքսվագեն»-ի վարորդ Վ. Հարությունյանն ու նրա ուղևոր 46-ամյա Արթուր Գևորգյանը տեղափոխվել էին Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոց, իսկ ՎԱԶ 21099-ի վարորդ Արթուր Մերմատյանն ու «Ֆոլցվագեն»-ի մյուս ուղևոր 49-ամյա Արսեն Բախտյանը տեղափոխվել էին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Միքայելյան հիվանդանոցում Ա. Գևորգյանը, գիտակցության չգալով, մահացել է։

Վիրավորներին ավտոմեքենաներից դուրս էին բերել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Երևանի փրկարարական ջոկատի աշխատակիցներն ու ՃՈ աշխատակիցները։ Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Գագիկ Հարությունյանի կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ քրօր–ի 242 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031