Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատի մարզում կտրել են 130-ից ավելի ծիրանենիներ (Տեսանյութ)

Հունվար 04,2012 17:44

Այսօր՝ հունվարի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ինչպես Aravot.am-ին դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անհայտ անձը կամ անձինք Արարատի մարզի Սուրենավան գյուղում կտրել են մեկ հեկտար տարածքում գտնվող մոտավորապես 130-ից 140 ծիրանենիներ։ Բոլոր ծիրանենիները կտրված էին բնից և կտրողը կամ կտրողներն իրենց վանդալիզմը ծառերի հանդեպ կատարելուց հետո բոլոր ծառերը թողել են կանգնած վիճակում, որպեսզի հեռվից նայողին թվա, թե ոչինչ տեղի չի ունեցել։ Սակայն, երբ ձեռք ես տալիս ծառերին, բոլորը հերթով պառկում են։

Ծիրանենիների դաշտը պատկանում է Սուրենավան գյուղի բնակիչ Եղիշ Սեթյանին, որը գործազուրկ է և զբաղվում է հողագործությամբ։ Ծիրանենիները մոտ 6-7 տարվա ծառեր էին և պետք է այս տարի արդեն բերք տային։

Այս պահին նշված ծիրանենիների տարածքում են հավաքվել Սուրենավանի մեծ թվով բնակիչներ, ովքեր զայրացած իրենց արդարացի վրդովմունքն են հայտնում կատարվածի վերաբերյալ։ Նշում էին, որ ինչպես կարելի է նման վանդալիզմ կատարել. այդ նույնն է, որ երեխան սկսի քայլել և երեխայի ոտքերը կտրես։

PrevPhoto
NextPhoto

Արդեն այստեղ են ժամանել ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ռաֆիկ Հայրապետյանի գլխավորությամբ։ Վերջինս հայտնեց, որ ոստիկանության Արարատի բաժնում հետաքննություն է սկսվել։

Լուսանկարները` Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031