Լրահոս
Օրվա լրահոսը

Լիոնել Մեսսին երրորդ անգամ արժանացավ «Ոսկե գնդակին» (տեսանյութ)

Հունվար 10,2012 00:24

 

Լավագույն կին ֆուտբոլիստ է ճանաչվել ճապոնուհի Հոմարե ՍավանԼիոնել Մեսսին մրցակցությունից դուրս է

Ցյուրիխում ՖԻՖԱ-ն ամփոփեց մրցաշրջան 2011-ի արդյունքները: Երրորդ անգամ անընդմեջ տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Արգենտինայի եւ «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի հարձակվող Լիոնել Մեսսին, որին հանձնվեց ՖԻՖԱ-ի եւ «France Fotball» ֆուտբոլային հանդեսի «Ոսկե գնդակ» մրցանակը:
Տարվա լավագույն կին ֆուտբոլիստ դարձավ Ճապոնիայի կանանց ազգային հավաքականի կիսապաշտպան Հոմարե Սավան:
Որոշվեցին նաեւ տղամարդկանց եւ կանանց հավաքականների լավագույն մարզիչները` համապատասխանաբար,  Խոսեպ Գվարդիոլան «Բարսելոնա» եւ Նորիո Սազակին` Ճապոնիայի կանանց ազգային հավաքական:
Տարվա լավագույն գոլի հեղինակ ճանաչվեց Բրազիլիայի ազգային հավաքականի եւ «Սանթոսի» հարձակվող Նեյմարը (տեսանյութում):

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031