Լրահոս
Օրվա լրահոսը

Պայթյուն Մարտունիում. ընտանիքի բոլոր անդամները տեղափոխվել են հիվանդանոց (Տեսանյութ, տեսաշար)

Հունվար 20,2012 09:47

Այսօր՝ հունվարի 20-ին՝ ժամը 06.30-ի սահմաններում, ոստիկանության Մարտունու բաժնի աշխատակիցները ահազանգ են ստացել, որ Մարտունու քաղաքի Աբովյան 4 հասցեում պայթյուն է տեղի ունեցել։

Ինչպես դեպքի վայրից aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, շտապ նշված հասցե է մեկնել ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ Մարտունու ոստիկանապետ Վահան Մարգարյանի գլխավորությամբ։ Արդեն պայթյունի վայրից ոստիկանները ահազանգել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզի Մարտունու քաղաքի հրշեջ–փրկարարներին, գազի ծառայության ներկայացուցիչներին և Մարտունու բժշկական կենտրոնի բուժանձնակազմին։

Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ պայթյունը գազի արտահոսքի պատճառով է եղել։ Ամբողջովին փլվել է տունը, որի հետևանքով տարբեր աստիճանի այրվածքներով և մարմնական վնասվածքներով Մարտունու բժշկական կենտրոն են տեղափոխվել ընտանիքի 4 անդամները՝ 48-ամյա Վանիկ Խաչատրյանը, 45-ամյա Սոնա Խաչատրյանը, 22-ամյա Նուշիկ Խաչատրյանը և 17-ամյա Նարեկ Խաչատրյանը։

Այս պահին ժամանել են արդեն ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Մարտունու քննչական բաժանմունքի քննիչները ու փորձագետները։

Փաստի առթիվ ոստիկանության Մարտունու քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դեռ 2010 դեկտեմբերին նույն Մարտունի քաղաքում գազի արտահոսքից տեղի էր ունեցել հզոր պայթյուն, որի ժամանակ փլուզվել էր խանութը։ Այդ խանութը նույնպես պատկանում էր Վանիկ Խաչատրյանի ազգականներին, և պայթյունը այն ժամանակ նույնպես տեղի էր ունեցել գազի արտահոսքի հետևանքով։

PrevPhoto
NextPhoto

Լուսանկարները՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031