Լրահոս
Օրվա լրահոսը

Սելիմի լեռնանցքը էլի փակվեց

Հունվար 20,2012 10:38 Share

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունից տեղեկացանք, որ գիշերը եւ այս առավոտ տեղացած եւ տեղացող առատ ձյան պատճառով փակ են Սելիմի լեռնանցքը եւ Բերդ-Ճամբարակ հատվածը` այստեղ մերկասառույց է:

Մերկասառույց կա նաեւ Ալավերդու, Նոյեմբերյանի տարածաշրջաններում, առատ ձյան, բուքի ու վատ տեսանելիության հետևանքով դժվարանցանելի են Աշոցք-Բավրա, Նոյեմբերյան-Ոսկեպար, Գյումրի-Ջաջուռ, Գյումրի-Քեթի, Քուչակ-Ապարան, Տաշիր-Գոգավան ճանապարհահատվածները:

Նախարարությունը տեղեկացնում է, նաեւ, որ նշված բոլոր ճանապարհներին տեխնիկայի օգնությամբ մաքրվում է ձյուն, ճանապարհերը մշակվում են աղով եւ ավազով:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել