Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտովթար Երևանում. 3 «Մերսեդես»-ներ բախվել են իրար (տեսանյութ, Ֆոտոշարք)

Հունվար 22,2012 20:04
PrevPhoto
NextPhoto

Այսօր` հունվարի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17.30-ի սահմաններում Երևանի Բաբաջանյան փողոցում Սթար սուպերմարկետի դիմաց իրար են բախվել «Մերսեդես S-420» մակնիշի 70 ՍԼ 909 համարանիշի «Մերսեդես E-230» մակնիշի 26 ՏԼ 702 համարանիշի և «Մերսեդես S-320» մակնիշի 14 ՕՍ 007 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:

Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները` Լևոն Բադալյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժնի հետաքննիչ Գևորգ Խանաղյանը:

Փաստի առթիվ ՃՈ հետաքննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ավտոմեքենաները վարել են Նարեկ Հարությունյանը, Կարեն Անտոնյանը և Տիգրան Փիրոյանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031