Լրահոս
Օրվա լրահոսը

«Մերսեդես»-ը շրջադարձի ժամանակ վթարի է ենթարկվել. վարորդը տեղում մահացել է, ուղևորը հիվանդանոցում է (տեսանյութ, ֆոտոշարք)

Հունվար 22,2012 21:44

Այսօր` հունվարի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19.40-ի սահմաններում «Մերսեդես 190» մակնիշի 17 ՍԼ 227 համարանիշի ավտոմեքենայի վարորդ 54-ամյա Ազատ Ավետիսյանը, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 12-րդ կմ-ի հատվածում` Գավառից դեպի Սևան ընթանալիս, շրջադարձի վրա դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի պաշտպանիչ երկաթյա վահանակներին:

Հարվածի արդյունքում երկաթյա պաշտպանիչ վահանակներից մեկը հայտնվել է վարորդի կողմից ուղևորի մասում: Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևոր  24-ամյա Գևորգ Ավետիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևանի քաղաքային հիվանդանոց: Այս պահին նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները` հրամանատար Սերգեյ Հակոբյանի և 1-ին դասակի հրամանատար Ազատ Ալոյանի գլխավորությամբ:

Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Սևանի քննչական բաժանմունքի քննիչ Արկադի Գաբրիելյանը: Նրա հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Սևանի բաժնի տուգանային հրապարակ:

Փաստի առթիվ ոստիկանության Սևանի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրօր-ի 242 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ավետիսյանները բնակվում են Նոր Արեշ թաղամասում:

PrevPhoto
NextPhoto

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031