Լրահոս
Օրվա լրահոսը

Մերկասառույցի պատճաոով մի քանի ավտոմեքենաներ բախվել են իրար

Հունվար 27,2012 00:20

Այսօր` հունվարի 26-ին, ավտովթար  է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում:

Ինչպես «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21.00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 159-րդ կմ-ի հատվածում դեպի Երևան ընթանալիս Սարավան գյուղի ճանապարհին իրար են բախվել Սիսիան քաղաքի բնակիչ 35-ամյա Աշոտ Մարգարյանի վարած «Օպել վեկտրա» մակնիշի 30 ՕՏ 984 համարանիշի, Արմավիրի մարզի բնակիչ 49-ամյա Վարդան Ադոնցի վարած «Աուդի 80» մակնիշի 01 ՏՏ 543 համարանիշի և Սիսիանի բնակիչ 29-ամյա Գարիկ Պողոսյանի վարած «Ֆոլցվագեն Վենտո» մակնիշի 26 ՕՕ 811 համարանիշի ավտոմեքենաները:

Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները` հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ՃՈ հետաքննիչ Ֆյոդոր Ավագյանը: Ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Վայքի բաժնի տուգանային հրապարակ:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նշված վթարի վայրից մոտ 150 մ ներքև ճանապարհի երթևեկելի մասից դուրս էր եկել և կողաշրջվել Իրանի քաղաքացի 31-ամյա Ալի Համիդի Ալյադի կողմից վարած «Հինո» բեռնատար մակնիշի 54A-485-10 համարանիշի բեռնատարը:

Այս դեպքում էլ բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Նշված հատվածում ճանապարհի մերկասառույցի պատճառով ճանապարհային ոստիկանության աշխատակիցները հսկողություն են իրականացնում որպեսզի վթարներ չլինեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031