Լրահոս
Օրվա լրահոսը

«Համեր»-ից վայր ընկած ուղևորը հիվանդանոցում մահացել է (տեսաշար)

Հունվար 27,2012 22:42

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի ոստիկանության Կոտայքի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրօր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:

PrevPhoto
NextPhoto

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր` հունվարի 27-ին, ժամը 00.15-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհի 3-րդ կմ-ին` «Ագուլիս» հայկական խոհանոցի դիմաց, Երևանի Անդրֆեդերացիայի 2-րդ փողոցի բնակիչ 22-ամյա Ալվինա Հարությունյանի վարած «Համեր H-2» մակնիշի 18 ՍՕ 524 համարանիշի ավտոմեքենայի ոտնակից ընթացքի ժամանակ վայր է ընկել  ուղևոր, Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի բնակիչ 22-ամյա Նարեկ Զարգարյանը:

Ընկնելու հետևանքով Ն. Զարգարյանը ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց, սակայն գիտակցության չգալով` մահացել է: Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժնի տուգանային հրապարակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031