Լրահոս
Օրվա լրահոսը

Բաց հագնվելուց հրաժարվում են. Մոդելների մասին

Հունվար 30,2012 21:19

«Մոդել դարձել եմ քրոջս ցանկությամբ: Շատ էր ուզում, որ այդ ասպարեզում աշխատեի. ասում էր, որ ինձ սազում է : Ես չէի սիրում»,-ասում է 22- ամյա Անուշիկ Մինասյանը: Նա 2006 -2010 թվականներին մասնակցել  է գեղեցության մրցույթների, ինչպես ինքն է ասում, միշտ զբաղեցրել է պատվավոր հորիզոնականներ. «Սկզբում իմիջիայլոց էի վերաբերվում այդ ամենին, հետո երբ առաջին մրցույթում գրավեցի առաջին հորիզոնականը, սկսեցի սիրել աշխատանքս: Ավելի ոգևորվում էի»: Վերջին մրցույթը, որ Անուշիկը մասնակցել է 2010 թվականն էր, Սևանում. «Էլի առաջին տեղը իմն էր»: Հիմա չի ապրում «մոդելային» կյանքով, ասում է մեծացել է:

Ի տարբերություն Անուշիկի` Հեղինեն շատ է սիրում մոդելային կյանքը, ու երբեք չի զբաղվել դրանով, բայց ցանկությունը մեծ է. «Այս ամառ ինձ խոսք եմ տվել, որ սկսելու եմ լուրջ զբաղվել»: 19-ամյա Հեղիենի մոտ սերը «մոդելային» կյանքի նկատմամբ  արթնացրեց շրջապատը. «Ինձ ասում էին` շատ նիհար ես, ինչո՞ւ մոդել չես դառնում»: Ինքն էլ մտածում էր,  անգամ երազում մոդել դառնալու մասին, բայց մի բան հաստատ գիտի. «Որ բաց տեսարաններում հանդես չեմ գա: Այդ ասպարեզում էլ է  ամեն ինչ չափի մեջ գեղեցիկ»:

Անժելան զրույցի ընթացքում հիշեց 2008 թվականը, երբ Էրեբունի համայնքում անցկացվում էր գեղեցկության մրցույթ, ինքն էլ դարձավ «Միսս Էրեբունին»: Հենց այդ մրցույթն էլ հիմք դարձավ, որ Անժելան 3 տարի զբաղվի «մոդելային» կյանքով. «Ինձ դուր էր գալիս իմ աշխատանքը: Երբ զբաղեցնում ես պատվավոր հորիզոնականներ, քեզ լավ ես զգում, ոգևորվում ես»: Հենց նույն տարին էլ դարձավ «Միսս Հայաստան». «Շատ էի ուրախացել: Իմ հաղթանակները կապված էր նրա հետ, որ ես իմ աշխատանքին լուրջ էի վերաբերվում, տանը` հայելու առաջ, պարապում էի: Ոչինչ չէի խնայում ինձ կազմի մեջ պահելու համար»:

«Մինորա» պրոդյուսերական կենտորը կազմակերպում է գեղեցկության մրցույթներ, տնօրեն Ռոլանդ Աբրահամյանը նշում է, որ աղջիկները մասնակցում են մեծ որգևորությամբ. «Զգում ես, որ անգամ մրցակցության պահը նրանց գրավում է: Փորձում ենք այնպես անել, որ բոլորն էլ ստանան տիտղոսներ»: Մրցույթի գեղարվեստական ղեկավար` Նազիկ Մանվելյանը ասում է , որ հիմնականում մրցույթներին մասնակցում են 15-19 տարեկան տարիքային խմբի աղջիկները. «Չնայած վերջերս ավելացել են նաև տարիքով մեծ աղջիկների մասնակցությունը»: Արդեն 4 տարի և ավել «Մինորան» կազմակերպում է մրցույթներ, ու գեղարվեստական ղեկավարը հաստատում է, որ բոլոր աղջիկներն էլ ամաչում են լողազգեստով հանդես գալ, ու պարզաբանում տալիս միայն այս. «Վերջիվերջո հայ ենք»:

Մելանյա Հարությունյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031