Լրահոս
Օրվա լրահոսը

Տղան և աշունը

Փետրվար 01,2012 16:55

Հրապարակված նյութի հեղինակը մասնակցում է մրցույթի: Հրապարակումները, որոնք փետրվար  ամսվա ընթացքում կունենան 2000-ից ավելի ընթերցող, կարժանան մրցանակի խմբագրության կողմից:

 

Սեյրանյան Նինա– Տես արդեն աշուն է, տերևները թափվում են, մեկ, երկու, ահա երրորդը, նայիր այս մեկը ինչ գեղեցիկ է, ոսկեգույն, ինչպես է փայլում:

– Գիտես Ջիմմի, ես լսել եմ նրանց խոսակցությունը,ասացին, որ դու հեռանում ես:

– Ահա ևս մեկ տերև ընկավ, սա էլ չորրորդը, ինչ վառ կանաչ է:

– Քեզ հետ եմ Ջիմմի, դա ճիշ՞տ է, դու հեռանու՞մ ես, բայց գալու ես չ՞է էլի, ժամանակավոր ես գնում չ՞է:

– Ոչ ընկերս, էլ չեմ գալու:

– Բայց ինչպ՞ես, չէ, չէ, դու ուղղակի հիմա չգիտես, այդպես ես մտածում, բայց հաստատ կգաս:

– Ասացի ոչ, ես էլ չեմ գալու, բայց մեկ է քեզ հետ եմ լինելու միշտ:

– Ջիմմի իսկ ես ու՞մ հետ եմ խաղալու, ու՞մ հետ եմ օրս անցկացնելու, ո՞վ է ինձ ամեն օր դասի ուղեկցելու և դիմավորելու, ու՞մ եմ պատմելու իմ բոլոր հորինած պատմությունները, ու՞մ հետ եմ պատկերացնելու իմ հորինած աշխարհը, որտեղ միայն ես և դու ենք ապրելու:

– Տես, իսկ այս ընկած տերևը հիշեցնում է ամպի կտոր, չնայած դեղին է:

– Ջիմմի դու կրկին չես լսում:

– Լսում եմ ընկերս, դու հանգիստ եղիր, մենք միշտ միասին կլինենք, անկախ իմ բացակայությունից, դու միշտ կխոսես ինձ հետ, միշտ կպատմես, իսկ ես լուռ կլսեմ քեզ, կծիծաղեմ քեզ հետ, կուրախանամ քեզ համար, սակայն ոչ կողքիդ, ոչ քեզ հետ, այլ այնտեղ՝ երկնքում:

– Իսկ այդ դեպքում ինչպե՞ս եմ իմանալու, որ դու ինձ լսում ես, որ ինձ հետ ծիծաղում ու լացում ես:

– Դե դու դա կհասկանաս բնության ամեն մի երևույթից, կհասկանաս ամեն մի տերևի ընկնելով, դու կզգաս դա քո ներսում, ես միշտ կողքիդ կլինեմ ընկերս:

– Ջիմմի, Ջիմմի, չէ, ես չեմ ուզում, որ դու գնաս, իսկ…իսկ կլինի ես էլ հետդ գամ, այնտեղ ուր դու ես գնում, չեմ խանգարի քեզ երդվում եմ, լուռ կքայլեմ կողքիդ…

– Ախ, իմ հիմարիկ, դու դեռ այնքան փոքր ես, այնքան միամիտ ու անկեղծ, որ չգիտեմ, թե ինչ է լինելու քեզ հետ, բայց երբեք չհուսահատվես, ես միշտ, միշտ եմ լինելու այստեղ: Տես տերևները ավելի արագ են թափվում, աշունը իրոք շատ գեղեցիկ է, իսկ հեռվում փայլող արևը աշնանը էլ ավելի է ջերմացնում: Չմոռանաս մեր աշունը, միշտ կհիշես իսկ ես… ես արդեն պետք է գնամ, խոստանում եմ, մենք կհանդիպենք ամեն աշնան, այս ծառի մոտ, դու կնստես այստեղ ու կզգաս, որ ես կողքիդ եմ, իսկ հիմա գրկիր ինձ, եկել է իմ ժամանակը:

Քամուց տերևները սկսեցին արագ պտտվել տղայի շուրջը, արագ, ավելի արագ, իսկ երբ ընկան, նա հասկացավ, որ իր Ջիմմին, իր հավատարիմ շունը չկա. Նա գնաց՝ թողնելով իր ետևից շողացող մի լույս:

Այս աշունը տղան երբեք չմոռացավ:

 

Սեյրանյան Նինա


«Առավոտ երիտասարդականի» «ՈւԽ» բաժինը ոչ մի կապ չունի համալսարանական ուսանողական խորհուրդների հետ, «Ուսանողի խոսք» բաժինն է, որտեղ մեր լսարանը հնարավորություն ունի արտահայտվելու իրեն մտահոգով հարցերի շուրջ: Այստեղ կարող եք սիրել, դժգոհել, չարանալ, բարիանալ, կարեկցել, օգնել, շնորհակալ լինել եւ այլն…

Սպասում ենք Ձեր խոսքին` «Առավոտ երիտասարդական» ([email protected])

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829